Ի՞նչ է «Mastercard Travel Rewards»-ը:
«Mastercard Travel Rewards»-ը ծրագրում ընդգրկված Mastercard քարտապաններին առաջարկում է օգտվել մի շարք բացառիկ և քեշբեքով առաջարկներից՝ ճամփորդելիս կամ գնումներ կատարելիս: Մասնակցության համար, արտասահմանյան առևտրի սպասարկման կետերում պարզապես վճարեք Mastercard-ով առցանց տարբերակով կամ խանութներում:
Ի՞նչ է «համապատասխան գործարքը» կամ «իրավասու գնումը»:
Քեշբեքի չափը կարող է տարբեր լինել, սակայն ընթացիկ սահմանաչափը միշտ ցուցադրվում է Mastercard-ի կայքում: Գնումն ավարտելու պահին ուշադիր եղեք և մտապահեք նշված սահմանաչափը՝ հետագայում ակընկալվող գումարի չափն իմանալու համար:
Ո՞րն է տարբերությունը «Mastercard Travel Rewards» առաջարկների տեսակների միջև:
Մեր առաջարկների տեսակների մասին ավելին իմանալու համար սեղմեք «Ինչպես օգտագործել» կոճակը վերին նավիգացիոն տողի վրա՝ առաջարկների և դրանցից օգտվելու մանրամասների համար:
Իմ երկրում կատարած գնումների դիմաց կարո՞ղ եմ ստանալ քեշբեք «Mastercard Travel Rewards»-ի միջոցով:
Բոլոր այն առաջարկների դեպքում, որոնք ունեն կոնկրետ ուղղություն, քարտապանները պետք է մեկնեն նպատակակետ և գնում կատարեն, որպեսզի համապատասխանեն առաջարկին:
Որպես «Առցանց առաջարկներ» ներկայացված առաջարկներին դուք կարող եք համապատասխանել ձեր իսկ հայրենիքում, պայմանով, որ գնումներ կատարեք մասնակցող առևտրի սպասարկման կետերից գրանցված Mastercard-ի միջոցով և բավարարեք քեշբեքով առաջարկի բոլոր կիրառելի Օգտագործման պայմանները:
Ինձ պե՞տք է արդյոք գրանցվել «Mastercard Travel Rewards»-ում:
Mastercard-ի անհատ քարտապանները կարիք չունեն մասնակցելու կամ գրանցվելու ծրագրում, եթե առաջարկները նշված են որպես «Օգտագործման պատրաստ» առաջարկներ, քանի որ այդ գործընթացով կզբաղվի իրենց բանկը:
Բանկի կողմից առաջաիկին համապատասխանության որոշումը կայացնելուց և ձեզ «Mastercard Travel Rewards»-ին ներկայացնելուց հետո, բոլոր իրավասու քեշբեքով գործարքները կմշակվեն ավտոմատ կերպով: Ստուգելու համար, թե արդյոք ձեր Mastercard-ը իրավասու է, պարզապես կապ հաստատեք ձեր քարտը թողարկած բանկի հետ:
«Mastercard Travel Rewards» առաջարկներին իրավասու անհատ քարտապանները պետք է գրանցվեն Mastercard-ի կայքում՝ «Ավելացնել քարտին» և «Սեղմեք՝ օգտվելու համար» առաջարկներից օգտվելու իրավունքի համար: «Սեղմեք՝ օգտվելու համար» առաջարկների դեպքում դուք կստանաք քեշբեք, երբ առևտրի սպասարկման կետ մուտք գործեք mtr.mastercardservices.com-ում տրված հղման միջոցով: Այնուամենայնիվ, խնդրում ենք նկատի ունենալ, որ յուրաքանչյուր քարտապան կարող է գրանցվել «Mastercard Travel Rewards» հաշիվ ունենալու համար, և նույն թողարկողի մի քանի համապատասխան քարտեր կարող են ավելացվել տվյալ հաշվին: Սա նշանակում է, որ քեշբեքը հնարավոր է ստանալ գրանցված հաշվի յուրաքանչյուր իրավասու քարտի վրա:
Ես մոռացել եմ մուտք գործել Mastercard-ի կայք նախքան առևտրի սպասարկման կետից գնումներ կատարելը: Կարո՞ղ եմ այս դեպքում ստանալ իմ քեշբեքը:
Ներեցեք, բայց մենք չենք կարող քեշբեք հատկացնել այն գնումների համար, որոնք չեն կատարվել mtr.mastercardservices.com կայքից: Հաջորդ անգամ, երբ գնումներ կատարեք, միշտ մուտք գործեք առևտրի սպասարկման կետի կայք Mastercard-ի կայքում տրված հղման միջոցով, որպեսզի մենք կարողանանք հետևել ձեր այցելության ընթացքը և քեշբեք տրամադրել:
Ինչպե՞ս է հաշվարկվում քեշբեքը: Արդյո՞ք ես պետք է որևէ բան անեմ, որպեսզի համոզվեմ, որ այն հաշվեգրված է:
Քեշբեքը մշակվում է ավտոմատ կերպով, եթե դուք (քարտապանը) հետևել եք առաջարկի պայմաններին, ինչը կարող է պահանջել գրանցում և գնումներ կատարել Mastercard-ի կայքում տեղադրված հղման միջոցով:
Յուրաքանչյուր զեղչ ձեր քարտի քաղվածքի նկարագրության մեջ կունենա նույնացուցիչ, ինչպիսին է՝ «Mccashback» կամ «TravelRwds»:
Արդյո՞ք «Սեղմեք՝ օգտվելու համար» առաջարկներից իմ քեշբեքը անմիջապես ավելանում է իմ «Mastercard Travel Rewards» հաշվին:
- "Երբ դուք համապատասխան գնում եք կատարում մասնակից առևտրի սպասարկման կետից, Mastercard-ի կայքում ներկայացված հղման միջոցով, գործարքը 5 աշխատանքային օրվա ընթացքում կհայտնվի ձեր «Mastercard Travel Rewards» գործարքների պատմության մեջ որպես «Ընթացքի մեջ»:
- Մենք կհաստատենք գործարքը առևտրի սպասարկման կետի հետ՝ նախքան գործարքի կարգավիճակը «Հաստատված է» թարմացնելը: Այս գործընթացը սովորաբար կարող է տևել մինչև 120 օրվա օր «Սեղմեք՝ օգտվելու համար» առաջարկների դեպքում և ենթակա է առևտրի սպասարկման կետի Օգտագործման պայմաններին:
- Խնդրում ենք նկատի ունենալ, որ հյուրանոցների և ճամփորդությունների ամրագրումների դեպքում ձեր քեշբեքի պարգևը կհաստատվի հյուրանոցում ձեր կացության վերջին օրվանից, ճամփորդության ամրագրման կամ պոլիսի, պայմանագրի կամ բաժանորդագրության մեկնարկի օրվանից սկսած 120 օրվա ընթացքում և ենթակա է առևտրի սպասարկման կետի Օգտագործման պայմաններին:
- Որպես «Հաստատված է» ցուցադրվելուց հետո, քեշբեքը կարտացոլվի ձեր հաշվի ամփոփագրում 24 ժամվա ընթացքում և կհաշվեգրվի ձեր գրանցած քարտին մոտավորապես 72 ժամվա ընթացքում: Այնուամենայնիվ, որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի այն մուտքագրվի ձեր հաշվին կից քարտին, ընդ որում՝ ճշգրիտ ժամկետը կախված է էմիտենտ բանկից:"
Ի՞նչ տեղի կունենա, եթե ես չեղարկեմ իմ կատարած գնումը կամ ցանկանամ վերադարձնել գումարը:
Դուք կարող եք չեղարկել գնումները և ետ ստանալ գումարը, ինչպես սովորաբար կանեիք անմիջապես առևտրի սպասարկման կետից գնելու դեպքում՝ հաշվի առնելով սպասարկման կետի Օգտագործման պայմանները: Այնուամենայնիվ, չեղարկված կամ վերադարձված պատվերի համար դուք քեշբեք չեք ստանա: Եթե դուք չեղարկեք գնումը ձեր «Mastercard Travel Rewards» հաշվում քեշբեքի արտացոլվելուց հետո, մենք իրավունք ենք վերապահում ձեր հաշվից հանել նման քեշբեքը:
Ես մուտք գործեցի իմ «Mastercard Travel Rewards» հաշիվ և գնումներ կատարեցի «Սեղմեք՝ օգտվելու համար» առաջարկներից՝ առևտրի սպասարկման կետ տանող ներկայացված URL-ի միջոցով, բայց իմ պատվերները չեն երևում իմ հաշվում։ Ո՞րն է պատճառը:
- Մինչև 5 աշխատանքային օր է պահանջվում, որպեսզի գնումը ցուցադրվի որպես «Ընթացքի մեջ»:
- Հնարավոր է, որ գնման ժամանակ օգտագործված վեբ բրաուզերում քուքիները անջատված են եղել: Քուքիները մեզ թույլ են տալիս հետևել ձեր գնումներին. առանց դրանց համակարգը չի կարող փոխանցել քեշբեքը ձեր հաշվին:
Իմ քուքիները միացված են, բայց «Սեղմեք՝ օգտվելու համար» առաջարկներից գնումներս դեռևս չեն ցուցադրվում իմ հաշվում։
Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ քեշբեք ստանալ.
- Համոզվեք, որ մուտք եք գործել ձեր «Mastercard Travel Rewards» հաշիվ՝ նախքան Mastercard-ի կայքի «Այս առաջարկից օգտվել հիմա» կոճակը սեղմելը:
- Կատարեք ձեր գնումը առցանց, բոլորը մեկ փուլով:
- Եթե վճարելուց հետո որոշեք, որ ցանկանում եք շարունակել գնումները, պետք է փակեք առևտրի սպասարկման կետի կայքը և նորից սկսեք գործընթացը՝ Mastercard-ի կայքից:
- Բոլոր մասնակից մանրածախ առևտրի սպասարկման կետերի գործարքներին հնարավոր է հետևել քուքիների միջոցով: Ձեր պարտականությունն է ապահովել, որ բրաուզերում քուքիները ակտիվ լինեն և չմաքրվեն գործարքից առաջ: Բացի այդ, ձեր համակարգչի անվտանգության ծրագրակազմը չպետք է հանգեցնի բրաուզերի քուքիների միջոցով գործարքներին հետևելու ընթացքում որևէ ընդհատումների:
- Պետք չէ նախկինում պահված ապրանքները ետ վերադարձնել զամբյուղի մեջ. սկսեք զրոյից:
- Մի սեղմեք առևտրի սպասարկման կետը գովազդող այլ բաների (banner) կամ կայքէջի վրա, նախքան ձեր գործարքն ավարտելը: Եթե նախքան գնումն ավարտելը պետք է այցելեք մեկ այլ կայք, օգտագործեք այլ բրաուզեր: Mastercard-ի կայքից սկսված բրաուզերի սեսիայի ընդհատումը կարող է ազդել կատարված գործողություններին հետևելու վրա:
- Մի օգտագործեք «Հրավիրիր ընկերոջդ» (refer a friend) ծրագրեր, քանի որ այդպիսով փոխվում է հղում անողը (referrer):
- Ձեր պատվերն ավարտելու կամ փոփոխելու համար առևտրի սպասարկման կետ զանգահարելու արդյունքում, ամենայն հավանականությամբ, mtr.mastercardservices.com-ի կողմից գնման գործընթացի հետևելը կընդհատվի (հետևաբար նաև քեշբեք չեք ստանա):
- Ինտերնետային անվտանգության և գովազդի արգելափակման ծրագրային ապահովման որոշ ծրագրեր ավելի ու ավելի են խանգարում ձեր գնումներին հետևելու համար մեզ անհրաժեշտ հատուկ կոդերը ստանալուն: Խնդրում ենք անջատել ձեր ծրագիրը Mastercard-ի կայքից օգտվելուց առաջ:
- Մի օգտագործեք կտրոնի կոդը, որը ձեր գնման պահին չի ցուցադրվում mtr.mastercardservices.com կայքում:
- Գնումներ կատարելու համար առևտրի սպասարկման կետի կայքում մի անցեք այլ երկրի հղմանը, քանի որ շատ սպասարկման կետեր չեն հետևի գնումներին, եթե երկրի դոմեյնը փոխվի:
- Համոզվեք, որ ընդունել եք առևտրի սպասարկման կետի կայքի քուքիները՝ mtr.mastercardservices.com-ից տվյալ կայք այցելելիս:
Ինչո՞ւ է չեղարկվել «Սեղմեք՝ օգտվելու համար» առաջարկների դիմաց իմ քեշբեքը:
Գնումները կարող են չեղարկվել մի շարք պատճառներով, որոնցից ամենատարածվածները հետևյալն են.
- <Դուք վերադարձրել եք ձեր գնած ապրանքները սպասարկման կետին:/li>
- Ձեր վճարումը ձախողվել է, կամ դուք չեք համապատասխանել առևտրի սպասարկման կետի սահմանած պահանջներին:
- Ձեր վերջին անցումը դեպի առևտրի սպասարկման կետի կայք չի եղել Mastercard-ի կայքից ՝ «Այս առաջարկից օգտվել հիմա» կոճակի միջոցով:
- Ձեր գործարքը չի համապատասխանում սպասարկման կետի Օգտագործման պայմաններին:
- Ձեր գործարքը նախատեսված չէ անձնական օգտագործման համար:
- Դուք չեք ընդունել սպասարկման կետի կայքի քուքիները:
Ինչո՞ւ եմ ես ստացել ավելի շատ կամ ավելի քիչ քեշբեք միևնույն «Սեղմեք՝ օգտվելու համար» առաջարկից:
Քեշբեքի չափը կարող է տարբեր լինել, սակայն ընթացիկ սահմանաչափը միշտ ցուցադրվում է Mastercard-ի կայքում: Գնումն ավարտելու պահին ուշադիր եղեք և մտապահեք նշված սահմանաչափը՝ հետագայում ակընկալվող գումարի չափն իմանալու համար:
Ո՞րն է տարբերությունը կապույտ դրոշով և նարնջագույն դրոշով ցուցադրվող առաջարկների միջև:
Կապույտ դրոշով առաջարկներն առավել համապատասխանում են փոքր բիզնեսներին, մինչդեռ նարնջագույն դրոշով առաջարկները համարվում են պրեմիում առաջարկներ: Անկախ նրանից, թե որ գույնի դրոշն է ցուցադրվում առաջարկի վրա, բոլոր իրավասու սպառողներն ու փոքր բիզնեսի քարտապանները կարող են օգտվել ցանկացած առաջարկից:
Ինչո՞ւ է պետք որոշ առաջարկների դեպքում կատարել «Ավելացնել քարտին» գործառույթը:
Որոշ առևտրի սպասարկման կետեր պահանջում են, որ քարտապանները միանան իրենց առաջարկներին, որպեսզի կարողանան քեշբեք ստանալ:
Ինչպե՞ս է աշխատում «Ավելացնել քարտին» գործառույթը:
Քարտապանները պետք է սեղմեն «Ավելացնել քարտին» կոճակը՝ առաջարկն ակտիվացնելու համար: Առաջարկն ակտիվացնելուց հետո քարտապանները կարող են գնումներ կատարել այդ սպասարկման կետից և ստանալ քեշբեքեր: Եթե առաջարկն ակտիվացվել է գնումից հետո, քեշբեք չի տրամադրվի:
Արդյո՞ք «Ավելացնել քարտին» և այլ առաջարկները տարբեր են՝ կախված երկրից:
Այո, առաջարկները տարբերվում են ըստ երկրների: «Ավելացնել քարտին» և «Սեղմեք՝ օգտվելու համար» առաջարկները ներկայումս հասանելի չեն ԱՄՆ-ի քարտապանների համար և այլ շուկաներում: Մուտք գործեք կամ գրանցվեք՝ տեսնելու հասանելի առաջարկները։
Ինչպե՞ս կարող եմ ստուգել, արդյոք առաջարկը հաջողությամբ ակտիվացել է:
Եթե առաջարկը հաջողությամբ ակտիվացվի, «Ավելացնել քարտին» կոճակը կփոխվի «Ավելացվել է քարտին» և կդառնա պասիվ:
Կա՞ սահմանափակում, թե քանի առաջարկ կարող եմ ակտիվացնել:
Չկա սահմանափակում: Քարտապանները կարող են ակտիվացնել այնքան առաջարկներ, որքան հասանելի են տվյալ պահին: Յուրաքանչյուր առաջարկից հնարավոր է օգտվել միայն եռամսյակը մեկ անգամ:
Որքա՞ն հաճախ ես պետք է ակտիվացնեմ առաջարկները:
Ակտիվացված առաջարկները թարմացվում են եռամսյակը մեկ: Քարտապանները պետք է յուրաքանչյուր եռամսյակ կատարեն «Ավելացնել քարտին» գործառույթը:
Ի՞նչ պետք է անեմ, եթե ակտիվացրել եմ առաջարկը և հետո կատարել եմ գնումներ առևտրի սպասարկման կետից, բայց քեշբեք չեմ ստացել:
Դուք պետք է զանգահարեք ձեր բանկ և տրամադրեք պահանջվող տեղեկատվությունը: Ձեր բանկը Mastercard-ի հետ համատեղ կուսումնասիրի խնդիրը: Նկատի ունեցեք, որ քեշբեքի փոխանցման և քարտապանի քաղվածքում վերջինիս արտացոլման համար կարող է պահանջվել մինչև 30 օր:
Ինչպե՞ս կարող եմ ստուգել իմ քեշբեքի կարգավիճակը:
Խնդրում ենք սեղմել ձեր անվան վրա, վերևի նավիգացիոն տողից անցեք «Դիտել հաշվի ամփոփ տեղեկատվությունը» բաժին, ստուգեք ձեր կատարած համապատասխան գործարքները և քեշբեքի կարգավիճակը: Նկատի ունեցեք, որ «Հաստատված ամսաթվից» հետո որոշ ժամանակ կպահանջվի քեշբեքի փոխանցման համար: Ճշգրիտ ժամկետը կախված է ձեր բանկից:
Եթե ես մի քանի քարտ ունեմ նույն թողարկողի կողմից, կարո՞ղ եմ դրանք ավելացնել միևնույն հաշվին: Կարո՞ղ եմ թարմացնել իմ լռելյայն քարտը:
Ձեր լռելյայն քարտը թարմացնելու համար սեղմեք ձեր անվան վրա և վերևի նավիգացիոն տողից անցեք «Կառավարել քարտերը» բաժին: Այստեղ դուք կարող եք ավելացնել նոր քարտեր և ընտրել մեկը՝ որպես ձեր լռելյայն քարտ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ դուք կարող եք ավելացնել քարտեր միայն նույն թողարկողի կողմից (կրեդիտային, դեբետային, կանխավճարային)՝ նախնական գրանցման ժամանակ օգտագործված քարտի հիման վրա: Կարելի է ավելացնել առավելագույնը 5 քարտ:
Արդյո՞ք քեշբեքը անմիջապես հաշվարկվում և կիրառվում է առևտրի սպասարկման կետում:
Քեշբեքը չի հաշվարկվում և չի կիրառվում առևտրի սպասարկման կետում, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների արժեքը չի փոխվում: Քեշբեք առաջարկների մշակումն իրականացվում է արագ, բայց ոչ ակնթարթորեն, ավտոմատացված Mastercard համակարգերի կողմից և ձեր քարտի քաղվածքում արտացոլվում է վարկի տեսքով: «Օգտագործման պատրաստ» կամ «Ավելացնել քարտին» առաջարկների դեպքում քեշբեքը մշակելու համար կպահանջվի մինչև 30 օր, և սովորաբար մինչև 120 օր՝ «Սեղմեք՝ օգտվելու համար» առաջարկների ժամանակ:
Կա՞ սահմանափակում յուրաքանչյուր սպասարկման կետի բրենդներից գնումների քանակի համար:
Յուրաքանչյուր առաջարկի Օգտագործման պայմանները նշված են ծրագրի կայքում, պարզապես անհրաժեշտ է ամեն անգամ ստուգել դրանք՝ գործողության ժամկետներին ծանոթանալու համար:
Ի՞նչ պետք է անեմ, եթե ես ստացել եմ քարտի քաղվածքը, բայց ինձ չի տրամադրվել քեշբեք համապատասխան գործարքի համար:
Քարտապանի աջակցության և «Mastercard Travel Rewards»-ի հետ կապված հարցերի դեպքում դիմեք ձեր բանկ: Նրանք կօգնեն ձեզ հետևյալում՝
- Ընդհանուր հարցումներ և աջակցություն
- Գործարքների հետ կապված հարցումներ
- Կորցրած կամ գողացված քարտեր
Արդյո՞ք Covid-ն ազդում է իմ առաջարկների վրա:
«Mastercard Travel Rewards»-ի վերաբերյալ լրացուցիչ հարցերի դեպքում դիմեք ձեր բանկ, որը թողարկել է ձեր գրանցված Mastercard-ը: